Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսլամիստները երեք կողմերից հարձակվել են քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա

Իսլամիստները երեք կողմերից հարձակվել են քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում հունիսի 25-ին բախումներ են սկսվել «Իսլամական պետության» անդամների և քրդական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Աղբյուրի տեղեկացմամբ` ահաբեկիչները գիշերվա ընթացքում հարձակվել են քաղաքի վրա՝ ականապատ մեքենա պայթեցնելով թուրք-սիրիական անցումի մերձակայքում: Կան տասնյակ զոհեր ու վիրավորներ պայթյունի և բախումների հետևանքով:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` պայթյունի հետևանքով ութ մարդ զոհվել, շուրջ 40-ը վիրավորվել է: Տեղեկություններ կան, որ իսլամիստները երեք կողմերից հարձակում են գործել քաղաքի վրա: Քոբանի քաղաքն իսլամիստներից ազատագրվել է 2015թ.-ի հունվարի վերջին:

ԻՊ-ն սեպտեմբերի կեսերից սկսել է հարձակումներ գործել Քոբանի քաղաքի վրա՝ փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում` Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչեւ Ռակկայի մոտ գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմհեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am