Թբիլիսիի կենդանաբանական այգում սատկած են գտել բորենուն, որին փնտրում Էին քաղաքի ծայրամասում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգու տարածքում հայտնաբերել են այն բորենուն, որին փնտրում Էին քաղաքի ծայրամասում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հիմնարկության ղեկավարության ներկայացուցիչները:
Մաքրման աշխատանքների ընթացքում մեծավանդակներից մեկին հարող տարածքում փրկարարները գտել են սատկած շերտավոր բորենուն: Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրինությունը չԷր բացառում, որ կենդանին կարող Է գտնվել հիմնարկության սահմաններից դուրս եւ «վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար»: Հեղեղման հետեւանքով սատկել Է կենդանաբանական այգու բնակիչների ընդհանուր թվի շուրջ կեսը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալ շաբաթ Թբիլիսիի կենդանաբանական այգի են այցելել Երեւանի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիների ներկայացուցիչները, փորձագետներ Իսրայելից: Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Վրաստանի մայրաքաղաքի գործընկերներին օգնություն ցույց տալու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում