Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քերին կժամանի Վիեննա՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

Քերին կժամանի Վիեննա՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին կուղեւորվի Վիեննա, որտեղ նա մտադիր է մասնակցել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին կուղեւորվի Վիեննա՝ մասնակցելու միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ «հինգ գումարած մեկ» խմբի շարունակվող բանակցություններին, որոնք համակարգվում են ԵՄ-ի կողմից»,- ասել է Քիրբին:

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Քերին եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարող են Ավստրիայի մայրաքաղաք ժամանել շաբաթվա վերջին՝ հունիսի 27-28-ին:

Ներկայում բանակցություններն ընթանում են քաղաքական տնօրենների մակարդակով: Իրանի միջուկային դոսյեի շուրջ վերջնական համաձայնագիրը պլանավորվում է մշակել եւ ստորագրել մինչու հունիսի 30-ը:

 

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]