Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը անտեսանելի հսկողության տակ է պահում սադրիչներին

Ոստիկանությունը անտեսանելի հսկողության տակ է պահում 
սադրիչներին

ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընթացող ցույցին ոստիկանությունը անտեսանելի հսկողության տակ է պահում սադրիչներին: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

«Մենք չենք շտապում ձերբակալել սադրիչներին, քանի որ իրենց փոխարեն կգան նորերը: Այս նպատակով շարունակում ենք ուշադրության տակ պահել իրենց: Ոստիկանությունը պետական գերատեսչություններից միակն է, ով օրենքի սահմանված կարգով իրավունք ունի ուժ գործադրելու: Սակայն մենք առայժմ համագործակում ենք և հորդորում ենք պահպանել բոլոր պայմանավորվածությունները, թեև հանրահավաքի մասնակիցների շարքերում շատերը չեն պահպանում այն»,- նշեց Հունան Պողոսյանը:

Ոստիկանապետի առաջին տեղակալը հանրահավաքի կազմկոմիտեն ներկայացնող անդամներին գնահատեց որպես պարկեշտ, հետաքրքիր մտածելակերպ ունեցող և զարգացած մարդիկ:

«Մենք իրենց հորդորոցինք ներկայացնել պահանջները, որն այսօր ունի  ողջ հանրապետությունը: Սակայն այս պահին շարունակվող ցույցի մասնակիցների մի մասը նսեմացում է  ներկայացված պահանջները՝ ոտնահարելով այլոց իրավունքները», - նկատեց Հունան Պողոսյանը:

Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում՝ 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]