1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանի խորհրդարանը 25-րդ անգամ ձախողվել է նախագահական ընտրությունները

Լիբանանի խորհրդարանը 25-րդ անգամ ձախողվել է նախագահական 
ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին հունիսի 24-ին հետաձգել է հանրապետության նախագահի ընտրությունը մինչև հուլիսի 15-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահական ընտրությունները չեն կայացել բավարար քվորում չլինելու պատճառով:

Լիբանանի խորհրդարանի պատգամվորները բաժանված են երկու խմբավորումների, որոնցից մեկի թեկնածուն Սամիր Ջաաջան է, իսկ մյուսինը՝ Միշել Աունը: Տեղեկություններ կան, որ նախագահական ընտրությունները բոյկոտում է քրիստոնեական մեծ խմբավորումը, որը գլխավորում է 80-ամյա Միշել Աունը: Իսկ արևմտամետ խմբավորումները դեմ են նրա թեկնածությանը՝ կարծելով, որ նա դաշինք կկազմի սիրիամետ «Հըզբոլլահ»-ի հետ: Մյուս թեկնածուի՝ Սամիր Ջաաջայի ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին: Քվերակությոյան կայացման համար անհրաժեշտ է 126 պատգամավորների 86-ի ներկայությունը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]