1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սոմալիում Թուրքիայի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

Սոմալիում Թուրքիայի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիիի մայրաքաղաք Մոգադիշոյում Թուրքիայի դեսպանատան մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է, 3-ը՝ զոհվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, նախնական տվյալներով` պայթյունն իրականացրել է ավտոմեքենայի վարորդ մահապարտը: Դրանից հետո միջադեպի վայրում փոխhրաձգություն է սկսվել:

Ենթադրվում է, որ հարձակումն ուղղված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագետներին, որոնք այդ ժամանակ գտնվել են թուրքական դեսպանատանը:

Սոմալիի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի արդյունքում 7 մարդ վիրավորվել է, տեղացիների հետ միասին երեք մարդ էլ զոհվել է: Ահաբեկիչների հնարավոր թիրախ համարվող ԱՄԷ դեսպանը կենդանի է մնացել:

«Մահապարտի ավտոմեքենան բախվել է դեսպանատան մոտ կայանած ռազմական ավտոմեքենային: Երեք հոգի զոհվել են, յոթ հոգի հասցվել հիվանդանոց», -Reuters-ին հայտնել է Սոմալիի ոստիկանության սպա Ֆարահ Աբդիքադիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]