Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանի բնակիչներին նախազգուշացրել են հնարավոր նոր հեղեղումների մասին

Վրաստանի բնակիչներին նախազգուշացրել են հնարավոր նոր հեղեղումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում են տեղատարափ անձրեւներ՝ կարկուտի եւ փոթորկալի քամու ուղեկցությամբ, առանձին վայրերում հնարավոր են հեղեղումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել Է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մոնիթորինգի եւ կանխատեսումների կենտրոնը (ՇՄԱԳ):

«Հունիսի 24-ի օրվա վերջին եւ մինչեւ հունիսի 27-ը ներառյալ Վրաստանի ամբողջ տարածքում սպասվում Է անձրեւային եղանակ, առանձին շրջաններում ուժեղ անձրեւ՝ ամպրոպով, տեղ-տեղ կարկուտ, ինչպես նաեւ փոթորկալի քամու ուժգնացում վայրկյանում մինչեւ 22 մետր: Առատ տեղումները մի քանի գետերում եւ նրանց վտակներում կարող են առաջացնել վարարումներ եւ սելավահոսքեր»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Հունիսի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով զոհվել Է 19 մարդ, երեք հոգի անհետ կորած են համարվում:

Տասնյակ ընտանիքներ մնացել են առանց օթեւանի, հեղեղվել են բնակելի տներ, վնասվել են ճանապարհները եւ քաղաքային այլ ենթակառուցվածք: 

Տարերքի հարվածից ամենից շատ տուժել Է կենդանաբանական այգին, որտեղ սատկել Է կենդանիների կեսը: Կենդանաբանական այգու բնակիչների մի մասը փախել Է, նրանցից մի քանիսին փնտրում են մինչ օրս:

Նախնական տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հասցրած վնասը կազմում Է ավելի քան 100 մլն լարի (45 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]