Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բաքվում զոհվել է Եվրոխաղերի բարձրաստիճան չինովնիկի որդին. «Ամերիկայի ձայն»

Բաքվում զոհվել է Եվրոխաղերի բարձրաստիճան  չինովնիկի որդին. «Ամերիկայի ձայն»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Հեյդար Ալիեւի պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից զոհված երիտասարդը Եվրոխաղերի օպերացիոն կոմիտեի (BEGOS) բարձրաստիճան չինովնիկի որդին է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

ՃՏՊ-ի մասին երեկ հայտնել էին նաեւ Ադրբեջանի բազմաթիվ ԶԼՄ-ներ` նշելով, որ Հեյդար Ալիեւի պողոտայում բախվել են Ford Tranzit եւ Mercedes ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով երեք մարդ զոհվել, երկուսն էլ վիրավորվել են: Սակայն, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է այդ ՃՏՊ-ում երկու զոհվածների մասին:

«Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ զոհվածներից մեկը Մեծ Բրիտանիայի 23-ամյա քաղաքացի Մայքա Մաքսվելլ-Միլն է, ով Բաքվում Եվրոխաղերի օպերացիոն կոմիտեի – Opreation Committee of the first European Games բարձրաստիճան չինովնիկի որդին է:

«Ասոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը հայտնել է, որ Բաքվում հունիսի 23-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ով աշխատում էր Եվրոխաղերում:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Գյունել Ահմեդովան գործակալության թղթակցին հեռախոսով հայտնել է, թե այդ երկրի քաղաքացին, որի անունը չի հիշատակվում, եղել է Խաղերի արարողությունների կազմակերպման մեջ զբաղված ընկերության աշխատակից: Եւս երկու բրիտանական քաղաքացի հոսպիտալացվել էին եւ ստացել հյուպատոսական օգնություն, հայտարարել էր բրիտանական դեսպանատան աշխատակցուհին:

Եվրոխաղերի գլխավոր օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգգը հաստատել է, որ կազմկերպիչներին «հայտնի է ՃՏՊ-ի մասին, որը տեղի է ունեցել երեքշաբթի», սակայն, ավելին չի մեկնաբանել` նշելով, որ «միջադեպի մանրամասները դեռեւս պարզաբանվում են»:

Ավտովթարի հետեւանքով վիրավորվել են Էստոնիայի մեկ, Նեպալի մեկ եւ Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ: Միջադեպի հետ կապված որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի հաղորդվել: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունում «Ամերիկայի ձայն»-ին հաստատել են երիտասարդի զոհվելու փաստը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]