Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել. Իվան Վոլինկին

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել. Իվան Վոլինկին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ցանկանում է Հայաստանը կայուն  տեսնել: Դեսպանը Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բաղաքի ակցիաների մասին իր տեսակետը ներկայացրեց լրագրողներին հունիսի 24-ին` Երկաթուղային կայարանում` «Արմենպրես»-ի հետ համատեղ կազմակերպված ցուցադրության ընթացքում: Վոլինկինը համոզված է, որ առկա խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական հարթության վրա: «Այս հարցը պետք է քննարկվի բանակցությունների սեղանի շուրջ, որը ոչ մեկ անգամ առաջարկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինի կայունություն, քանի որ երկիրը կարող է զարգանալ բացառապես կայուն պայմաններում»,-ասաց դեսպանը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]