Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր շրջադարձ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատական գործում

Նոր շրջադարձ Լեյլա եւ Արիֆ Յունուսների դատական գործում

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների դեմ բացված քրեական գործից «պետական դավաճանության» մեջ մեղադրանքն առաձին վարույթ է հանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է Լ.Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովը: Նրա խոսքով` նախնական հետաքննությունն ավարտվում է եւ մոտ ժամանակում գործը կուղարկվի դատարան, որը պետք է քննի միայն տնտեսական հոդվածներով մեղադրանքները:

Ինչ վերաբերում է»պետական դավաճանության» հոդվածով մեղադրանքին, ապա Քրեադատավարական օրենսգրքի համաձայն, դրա վերաբերյալ հետաքննությունը կարող է դադարեցվել կամ էլ հետաքննվել առանձին: Այդ մասին որոշումը պետք է ընդունվի քննչական մարմնի կողմից:

Փաստաբանը պետական դավաճանության մեջ մեղադրանքի` առանձին վարույթ հանելը Յունուս ամուսինների գործում «լավ հեռանկար» է անվանել:

Լեյլա Յունուսը եւ նրա ամուսին Արիֆ Յունուսը «պետական դավաճանության» մեջ մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու համար, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել եւ կոչ արել ազատ արձակել նրանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]