Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց լրագրողներից, եթե ոչ համաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել

Վալերի Օսիպյանը ներողություն խնդրեց լրագրողներից, եթե ոչ համաչափ ուժի կիրառման դեպքեր են եղել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներողություն է խնդրել լրագրողներից, եթե ոչ համաչափ վերաբերմունք է ցուցաբերվել նրանց նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան: «Ովքեր մեղավոր են ոչ համաչափ գործողությունների մեջ, հավատացնում եմ, կպատժվեն: Մենք ամեն օր առօրյայում շփվում ենք լրագրողների հետ և հատուկ վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալերի Օսիպյանը: Անդրադառնալով լրագրողների վնասված տեխնիկայի վերադարձի հարցին` Վալերի Օսիպյանը նշեց, որ քննություն կանցկացվի, որից հետո նոր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հունիսի 22-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները շարժվել էին Բաղրամյան պողոտա և նստացույց իրականացրել: Երթի առիթով ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակեպված երթը դեպի ՀՀ Նախագահի նստավայր համարում է անօրինական: Ոստիկանությունը չէր բացառել, որ ուժ կկիրառվի այն դեպքում, եթե ցուցարարները չազատեն Բաղրամյան պողոտան: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույցը: Այդ ընթացքում 237 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Բերման ենթարկվածների թվում են եղել նաև լրագրողներ, որոնց տեխնիկան վնասվել է: Հունիսի 24-ին Բաղրամյան պողոտայում կրկին հավաքված ցուցարարներին Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]