Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում սադրիչներին հեռացնել իրենց շարքերից

Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում  սադրիչներին հեռացնել իրենց շարքերից
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե հունիսի 23-ի առավոտյան բերման ենթարկված որոշ քաղաքացիներ դեռևս գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ դիմելով Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող հավաքի մասնակիցներին՝ Օսիպյանն ասաց, որ այդ մասին ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը և ձերբակալված անձինք ազատ են արձակվել: «Բոլոր ձերբակալվածներն ազատության մեջ են: Այս պահին ձեր մեջ կան սադրիչներ և պողոտայի բանուկ մաս տեղափոխված աղբամանները վկայում են այդ մասին: Անթույլատրելի է, որ աղբամանները լինեն պողոտայի բանուկ մասում: Սադրիչներին փնտրեք ձեր մեջ»,- դիմելով հավաքի մասնակիցներին՝ նշեց Երևանի փոխոստիկանապետը՝ ևս մեկ անգամ խնդրելով, որպեսզի անհապաղ հեռացվեն աղբամանները: Միաժամանակ, Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում դիմել որևէ գործողության, քանի դեռ հավաքը կրում է խաղաղ բնույթ: «Սակայն ձեր մեջ կան սադրիչներ, որոնք զինված են քարերով և այլ իրերով: Խնդրում ենք բոլորին նրանց հեռացնել, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է հավաքի համակարգող խումբը»,- ընդգծեց Երևանի փոխոստիկանապետը: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]