Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատունը ցուցարարների և ոստիկանների գործողությունները պատասխանատու ու հարգալից է որակել

ԱՄՆ դեսպանատունը ցուցարարների և ոստիկանների գործողությունները 
պատասխանատու ու հարգալից է որակել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատունը Բաղրամյան պողոտայում ցուցարարների պահվածքը որգեշնչող է որակել, իսկ  ոստիկանների գործողությունները՝ պատասխանատու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Թվիթերի միկրոբլոգում արված գրառմամբ խրախուսել է հետաքննել ոստիկանների կողմից այսօր ուժի անհամաչափ կիրառման և լրագրողների դեմ բռնությունների դեպքերը: «Երեկ ցուցարարների պահվածքը որգեշնչող էր, ոստիկանների գործողությունները՝ պատասխանատու»,- նշել է դեսպանատունը:

Իսկ դեսպանատան տարածած պաշտապանական հայտարարության մեջ նշվում է. «Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից: Սակայն մենք մտահոգված ենք հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով: Բացի այդ, մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները: Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի»:

Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ:  Ցուցարարների պահանջը էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ համարելն է:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը:  Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը: Նստացույցը ցրելու հետևանքով շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: Տուժածների թվում կան նաև 11 ոստիկաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]