Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կանադայի վարչապետը Տորոնտոյում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Կանադայի վարչապետը Տորոնտոյում հանդիպել է հայ համայնքի 
ներկայացուցիչներին

ՏՈՐՈՆՏՈ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի` կառավարությունը պետք է նոր միջոցառումներ կիրառի, որպեսզի լավացնի կանադացիների անվտանգությունն ու ապահովությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է, որ կառավարությունն աջակցելու է Անվտանգության եւ հետախուզական կանադական ծառայություններին (Canadian Security Intelligence Service), դադարեցնելու է այն կառույցների գործունեությունը, որոնք Կանադայում գրանցված են որպես բարեգործական կազմակերպություններ եւ ֆինանսավորում են ստանում ահաբեկչական խմբավորումներից նաեւ նշանակալի աջակցություն է ցուցաբերվելու, որպեսզի 5 տարի ժամկետով ընդլայնվեն կենսաչափական տվյալների հավաքագրումները այն զբոսաշրջիկների համար, որոնց Կանադա այցելության համար անհրաժեշտ է վիզա: Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]