Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Վիքիմեդիա Հայաստանի» փորձը կարող է լինել ուսանելի այլ երկրների համար

«Վիքիմեդիա Հայաստանի» փորձը կարող է լինել ուսանելի այլ երկրների 
համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վիքի նախագծերն իրականացնող «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի մի շարք ծրագրեր կարող են ուսանելի լինել այլ երկրների վիքիմեդիաների համար: Սա «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդի դիրքորոշումն է, որը նա նաև հունիսի 19-ին հայտնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստանի» գլխավոր գրասենյակի բացման արարողությանը: «Վիքի ճամբարները», «Վիքիակումբները» շատ լավ նախագծեր են, որոնք իրականացվում են «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից: Ես հենց նոր Ձեր նախագահին էլ ասացի` «Վիքիմեդիա Հայաստանն» ասում է` մենք ուզում ենք սովորել այլ վիքիմեդիաներից,  բայց այդ նույն վիքիմեդիաները շատ բան պետք է սովորեն հայկականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յան Բարտ դե Վրիդը:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Վիքիմեդիա Հայաստանի» գլխավոր գրասենյակի վերանորոգման և տեխնիկական զինման աշխատանքներն իրականացրել է իրենց հիմնադրամը, որը հիմնել է Արթուր Ջանիբեկյանը: «Մեր հիմնադրամը ոչ միայն գրասենյակի բացման աշխատանքներն է իրականացրել, այլև վերջին երկու տարիների մի շարք վիքի ծրագրերին է աջակցել, որոնցից ամենահայտիներն են «Մեկ հայ, մեկ հոդված»-ը, որը բավական մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դրան անդրադարձան համաշխարհային լրատվամիջոցները»,-նշեց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ այդ ամենի արդյունքում Հայերեն վիքիպեդիան մի քանի հորիզոնականով բարելավել է դիրքերը համաշխարհային Վիքիպեդիայի հարթությունում:

Ավելին «Մեկ հայ, մեկ հոդված» ծրագրի շրջանակներում մոտ 70 հազար նոր հոդված է ավելացվել, աճել է նաև խմբագիրների թիվը:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով` իրենք ամեն կերպ փորձում են ընդլայնել Վիքի նախագծերին մասնակցողների թիվն ու շրջանակը: Անդրադառնալով Վիքիպեդիային` նա հայտնեց, որ մինչ այս պահը ստեղծվել է 170 հազար հոդված: «Վիքիպեդիան կարող են խմբագրել բոլորը, բայց պետք է ունենան աղբյուրներ, այսինքն` եթե սխալ ինֆորմացիա տեղադրվի, մեկ ուրիշի կողմից դա կհայտնաբերվի: Եվ որքան շատ լինեն խմբագիրները, այդքան դժվար կլինի թե Հայերեն Վիքիպեդիայում, թե այլ լեզուներով վիքիպեդիաներում ոչ ճշգրիտ ինֆորմացիա տեղադրելը»,-ասաց Սուսաննա Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ` Հայերեն Վիքիպեդիայում կան 40 հազար գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ամսական կտրվածքով ակտիվ խմբագրումներ են կատարում:

Նա լրագրողներին կոչ արեց ավելի ակտիվ լինել, քանի որ բոլոր երկրներում ամենաակտիվ խմբագիրները լրագրողներն են:

Ինչ վերաբերում է հայերեն Վիքիպեդիայի թոփ թեմաներին, ապա այս տարի Հայոց ցեղասպանության թեման է պատշաճ ներկայացվել: «Մենք աշխատել ենք այլ լեզուներով վիքիպեդիաների հետ: Ապրիլի 24-ին բազմաթիվ վիքիպեդիաների գլխավոր էջերում հենց Հայոց ցեղասպանության մասին հոդվածն էր տեղադրված»,-ավելացրեց Սուսաննա Մկրտչյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց նոր գրասենյակի պայմանների վերաբերյալ, միևնույն ժամանակ նշելով, որ այսքանը, սակայն, բավարար չէ, քանի որ «Վիքիմեդիա Հայաստանն» ունի առաջանցիկ ծրագրեր: «Մենք աուդիո գրքեր ձայնագրելու, սերվերների սենյակի կարիք ունենք, ինչպես նաև հատուկ արևմտահայերեն Վիքիպեդիայի խումբ ունենալու»,-հայտնեց Սուսաննա Մկրտչյանը:

Եղվարդի «Վիքիակումբի» համակարգող Նունե Նադիրյանի տեղեկացմամբ` Հայաստանի տարբեր քաղաքաներում ու գյուղերում դպրոցականների և ուսանողների մասնակցությունը վիքի նախագծերին մեծացնելու համար գործում են   Վիքիակումբները: «100-ավոր դպրոցականներ են ներառված ակումբներում, ովքեր ոչ միայն իրենք հոդված են գրում, նաև թարգամանություններ են կատարոմ անգլերեն ու ռուսերեն բաժիններից: Վերջերս արդեն երեխաների ծնողներն ու ուսուցիչներն են հետաքրքրվում խմբագրման հմտություններով, ինչը շատ ուրախալի է»,-նկատեց Նունե Նադիրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]