Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

ՀԷՑ-ը կրկին կդիմի Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին

 ՀԷՑ-ը կրկին կդիմի Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արձագանքել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի 6.93 դրամով թանկացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀէՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը, սակագների հաստատումից հետո ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին` ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության  իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:

«Ընկերությունն արդեն իսկ հայտնել է, որ սակագնի փոփոխության որոշման նախագիծը հաստատվելու դեպքում չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- ասաց նա:

Սարջանյանի խոսքով` սակագնում անտեսվել է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը: «Ընկերությունը հորդորում է հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարևորությանը և դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում ՀԷՑ-ը հայտնում է իր պարտականությունների` անհրաժեշտ ծավալով կատարմանանհնարինության մասին»,- հավելեց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: 2015 թվականի օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն` 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կկազմի  48.78 դրամ՝ նախկին 41.85  դրամի փոխարեն, գիշերային սակագինը ( ժամը 23.00-ից մինչեւ 7.00)` 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային նոր սակագինը կկազմի 45.78 դրամ/կՎտժ՝ նախկին 38.85 դրամ/ կՎտժ-ի փոխարեն , գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ՝ 28.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն: 35 կՎ եւ բարձր լարման պարագայում ցերեկային սակագինը կկազմի  39.78 դրամ/կՎտժ՝ 32.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը) , գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ` 28.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]