Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 16-ին ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]