1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Բաքու

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Բաքու

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական առաջին խաղերին մասնակցող հայ բռնցքամարտիկներն արդեն Թբիլիսիում են և ինքնաթիռով կուղևորվեն Բաքու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆոդերացիայից:

Բռնցքամարտի հայկական պատվիրակության կազմում են 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ինչպես նաև մարզիչներ Կարեն Աղամալյանը, Արման Հարությունյանը և Վյաչեսլավ Արությունովը:

Հայ բռնցքամարտիկները Բաքվում իրենց ելույթը կսկսեն հունիսի 16-ին:  Նախնական տվյալներով` առաջինը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հայ բռնցքամարտիկները նախքան մրցավայր մեկնելը հասսել են ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստվածության և պատրաստ են Բաքվում բարձր պահել հայկական սպորտի և Հայաստանի անունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]