Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահի նոր տնօրեն է ընտրվել Արման Ծատուրյանը

Հայաստանի ազգային պատկերասրահի նոր տնօրեն է ընտրվել Արման 
Ծատուրյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Արման Ծատուրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարված մրցույթին մասնակցել է երեք հոգի:

«Մասնակիցներն են եղել Արթուր Ավագյանը, Սաթենիկ Վարդանյանը և Արման Ծատուրյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Մրցույթի մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը: Երկրորդ փուլում պայքարել են Արթուր Ավագյանը և Արման Ծատուրյանը: Ընտրական հանձնաժողովի 10 անդամից Ծատուրյանին կողմ է քվեարկել 9-ը, դեմ՝ 1-ը»,- տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից: Հանձնաժողովը նախագահել ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի 65 տարին լրացել էր նախորդ տարի, և պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]