Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական համագործակցությունից

Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական 
համագործակցությունից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում հունիսի 3-4-ը տեղի է ունեցել ամերիկայում գործող մի շարք հունական լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպան Ջորջ Չակալին, ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Պանագոպուլոսը, «Արդարություն Կիրպոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) նախագահ Ֆիլիպ Քրիստոֆերը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում Եգիպտոսի և Իսրայելի դեսպանները, ինչպես նաև Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Ջենիֆեր Փսակին: Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում գործող հունական բազմաթիվ կառույցների ղեկավարներ:

Իր ելույթում դեսպան Սարգսյանը ներկայացրել է Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի համագործակցությունը: Նա նշել է, որ հայ և հույն ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական կապերը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Առանձնակի նշվել է այդ երկու երկրների հետ Հայաստանի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և ռազմական ոլորտում: Ընդգծվել է կողմերի փոխադարձ աջակցությունը համապատասխանաբար Կիպրոսի խնդրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ներկաները ծափողջուններով են ընդունել դեսպան Սարգսյանի ներկայացրած այն տեղեկատվությունը, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը և հռչակելով մայիսի 19-ն այդ ողբերգական իրադարձության հիշատակի օր:

Մյուս բանախոսները իրենց ելույթներում ընդգծել են արևելյան Միջերկրականում գոյություն ունեցող էներգետիկ պաշարների համատեղ շահագործման և դեպի Եվրոպական մայրցամաք տանող գազամուղի կառուցման շուրջ տարածաշրջային համագործակցության լայն հեռանկարների առկայությունը:

Հունական համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս հիշատակել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին և այդ համատեքստում նշել հայ ժողովրդի հետ ամուր բարեկամական կապերի գոյության փաստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]