Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի զբոսաշրջության վարչությունը հորդորում է երկիր այցելել ցանկացողներին օգտվել karabakh.travel-ից

Արցախի զբոսաշրջության վարչությունը հորդորում է երկիր այցելել 
ցանկացողներին օգտվել  karabakh.travel-ից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» հայրենակցական միությունը հունիսի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել արտերկրում բնակվող արցախցիներին իրենց արձակուրդն անցկացնել Արցախում: Հայտարարությունը դրական արձագանք է ստացել հանրության լայն շրջանակների կողմից, սակայն ակնհայտ է, որ ոչ բոլորն են պատշաճ կերպով տեղեկացված Արցախ այցելելու պայմանների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունից, կառույցը հորդորում է Արցախ այցելել ցանկացողներին օգտվել karabakh.travel վեբ-կայքում հրապարակված օբյեկտիվ ու համապարփակ տեղեկություններից: Բացի այդ` վեբ-կայքում գործում է «Զբոսաշրջային օպերատորների և գործակալների պետական ռեեստր» բաժինը, որտեղ տեղադրված է դեպի Արցախ ճամփորդություն կազմակերպող զբոսաշրջային ընկերությունների ցանկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]