Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թամար Կապրելյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել

Թամար Կապրելյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision's Next Top Model»: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա մրցույթում, որը մրցույթի ընթացքում քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով wiwibloggs կայքի տեսանյութը, Թամարը  շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության և իր համար քվեարկելու համար: Նա նաև կոչ է արել հետևել իրեն սոցիալական ցանցերում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայկական խումբը հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]