Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ կանանց ներուժը գործարարության ոլորտում ամբողջությամբ չի օգտագործվում. Լիլիթ Ասատրյան

Հայ կանանց ներուժը գործարարության ոլորտում ամբողջությամբ չի 
օգտագործվում. Լիլիթ Ասատրյան

 ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կին ձեռներեցներն ունեն գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ, սակայն երբեմն պակասում է ինքնավստահությունը: Նրանք դժվարությամբ են որոշում կայացնում զբաղվել գործարարությամբ և մտնել բիզնեսի դաշտ:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում անցկացվող հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նրա խոսքով` ինքնավստահությանը խոչընդոտում է հիմնականում այն, որ կանայք չեն ունենում բավարար ֆինանսական միջոցներ և իրազեկվածության բարձր մակարդակ:

«Հայկական ընտանիքներում անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները հիմնականում գտնվում են արական սեռի տնօրինության ներքո, և կանայք չեն ունենում սեփական միջոցներ ձեռներեցությամբ զբաղվելու համար: Բացի այդ, կանայք հաճախ չեն տիրապետում տվյալ ոլորտում առկա հնարավորություններին, ինչը կարող էր ի շահ իրենց ծառայել: Իսկ երրորդ խնդիրը, կարծում եմ, համակարգվածության պակասն է»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահը վստահ է, որ օրեցօր ավելանում է այն կանանց թիվը, ովքեր փորձում են ձեռներեցությամբ զբաղվել: «Մեր կազմակերպության օրինակով կարող եմ ասել, որ կին գործարարների թիվն ավելանում է: Ներկայումս մեր Կին ձեռներեցների ցանցի անդամ են ավելի քան 300 կանայք, սակայն երկրում կին գործարարների թիվը շատ ավելի մեծ է»,- ընդգծեց Ասատրյանը:

Լիլիթ Ասատրյանը կարծիք հայտնեց, որ հայ կանանց ներուժը գործարարության ոլորտում ամբողջությամբ չի օգտագործվում, որովհետև նրանց համար առաջնային է մնում ընտանիքը:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հիմնադրվել է 2004 թվականից: Այն խթանում է կանանց դերի բարձրացումը Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներում: Կազմակերպությունը աշխատանքներ է ծավալում ողջ երկրի տարածքով և նպաստում կանաց զբաղվածության ապահովմանը և մասնագիտական առաջընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]