Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/14. Ֆիրդուսու «Շահնամե»-ն վարկանիշային աղյուսակում է

Երևանյան բեսթսելեր 3/14. Ֆիրդուսու «Շահնամե»-ն վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Ֆիրդուսու «Շահնամե» գործը: Հրատարակությունը ներառում է այդ էպիկական կոթողի ամենահայտնի ասքերը՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ»:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն: 

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

«Եղեռնազոհ գրողներ» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Գրքում ընդգրկված են Մեծ եղեռնին զոհ գնացած 31 հայ գրողի կենսագրական տվյալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտություն, ինչպես նաև նմուշներ նրանց գրական ժառանգությունից:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»  վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Յոթերորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը ութերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Ջորջ Օրուելի  «1984» վեպը իններորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն եզրափակում է աղյուսակը: Այն լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Ֆիրդուսի

«Շահնամե»

Անտարես 33
2 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/Զանգակ 16/15
3 -2

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 13/10
4 նոր «Եղեռնազոհ գրողներ» Անտարես 11
5 0

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առպրինտ 11
6 0

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
7 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 8
8 *

Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
9 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
10 -3

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]