Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

«Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը

«Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում  հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝  «Heroes» երգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական տոնին երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան «A Million Voices» երգով: Երրորդ տեղում հայտնվեց իտալական «Il Volo»-ն «Grande amore» երգով:

Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Քվեարկության արդյունքներով Հայաստանը միավորներ ստացավ Հունաստանից՝ 1 միավոր, Բելառուսից`4 միավոր,  Բելգիայից`3 միավոր, Ֆրանսիայից`3 միավոր, Չեխիայից`2 միավոր, Մակեդոնիայից`3 միավոր, Ռուսաստանից`6 միավոր: «Genealogy»-ին 12 միավոր ստացավ միայն Վրաստանից: Մեր երկիրը 8 միավոր տվեց Մոնտենեգրոյին, 10-ը՝ Վրաստանին, 12-ը՝ Ռուսաստանին:

Հայկական խումբը եզրափակիչում հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով՝ վեցերորդ համարի ներքո: Իրադարձությանը ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևեցին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: 

 60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցում էր 40, կիսաեզրափակիչում հանդես էր գալիս 27 երկիր: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում էր Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում էին, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: 




Այս թեմայով

... վերջին լուր "«Եվրատեսիլ 2015»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ