Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Genealogy» խումբը հանդես եկավ «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում. ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Genealogy» խումբը հանդես եկավ «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում. 
ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ վեցերորդ համարի ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի անդամները ավստրիական բեմում կատարեցին «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը: Իր ելույթի ընթացքում հայկական խումբը մի քանի րոպեի ընթացքում ներկայացրեց հայ ժողովրդի անցած ուղին և ծագումնաբանությունը` «6 արտիստ, 6 ճակատագիր, 1պատմություն» կոնցեպտով: Ի դեպ, մեծ բեմում չի հնչում «baby» բառը, որը երգի շնորհանդեսից հետո որոշակիորեն բացասական ընկալվեց ունկնդրի կողմից: Երգում «So don’t deny, ever, don’t deny, baby, don’t deny, you and I» կրկներգում «baby» բառը փոխարինվել է «listen»-ով: 


Երաժշտական տոնի հանգուցալուծմանը հաշված րոպեներ են մնացել. առջևում քվեարկությունն է, և շուտով հայտնի կդառնա մրցույթի հաղթողի անունը: Իրադարձությանը շարունակում են ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևել միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից՝ առաջին անգամ մրցույթի մասնակից Ավստրալիայից, նաև ոչ մասնակից Չինաստանից: Մրցույթը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մեկնաբանում են Ավետ Բարսեղյանը և Արևիկ Ուդումյանը: Հայ օգտատերերը տարբեր սոցցանցերում այժմ քննարկում են հայկական խմբի ելույթը:

60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 40 երկիր, եզրափակիչում ուժերը փորձում են 27-ը:  «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]