1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Genealogy» խումբն այս գիշեր կերգի հանուն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի

«Genealogy» խումբն այս գիշեր կերգի հանուն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն 
զոհերի հիշատակի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը մարտական է տրամադրված երգի միջազգային մրցույթի եզրափակիչում իրենց ելույթին: Հաշված րոպեներ անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կմեկնարկի երկար սպասված մրցույթի եզրափակիչը: Մինչ եզրափակիչի մեկնարկը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ կապ հաստատեց Վիեննա`զրուցելու Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամների հետ:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ընդգծեց, որ մասնակիցների տրամադրությունը հիանալի է: «Շատ մարտական և հաղթական ենք տրամադրված: Այսօր ամենակարևոր օրն է մեզ համար: «Genealogy» պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք բարձր հորիզոնական զբաղեցնել և ուրախացնել աշխարհում սփռված հայությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա: Գասպարյանն ընդգծեց, որ Հանրային հեռուստաընկերությունն այս նախագծով ողջ աշխարհի հայությանը համախմբելու նպատակ ուներ:

Խմբի անդամներից Եսայի Ալթունյանը հույս հայտենց, որ իրենց հույզերը կփոխանցեն հանդիսատեսին: «Շատ ենք աշխատել, և այս գիշեր միայն սրտով պիտի երգենք: Այս գիշեր ես պիտի մտածեմ Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին, և նրանց համար երգեմ»,-նշեց նա:

«Genealogy»-ի անդամներն ավելի վաղ Ավստրիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել են իրենց հայրենակիցների հետ, և ջերմ ընդունելության են արժանացել: 

Թամար Կապրելյանը նշեց, որ շատ դրական էներգիա են ստացել հայրենակիցներից: «Մեզ էներգիա փոխանցեցին, որ այսօր շատ լավ հանդես գանք: Մեր նախնիների համար պետք է երգենք»,-նշեց նա:

Խմբի անդամներից Ինգա Արշակյանն էլ ընդգծեց, որ իրենք շատ հուզված են: «Նշանակություն չունի, թե որ տեղը կգրավենք, մենք արդեն հաղթել ենք, քանի որ նախագիծը կայացել է: Մեր ամենամեծ հաղթանակն է, որ ունենք նման երկրպագուներ: Հուսանք, որ այսօր էլ մեզ չեք լքի և կքվեարկեք մեր օգտին»,-ընդգծեց նա:

«Genealogy»-ի անդամները Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կոչ արեցին քվեարկել Հայաստանի համար: Նրանք փաստեցին, որ ուրախ են ներկայացնել Հայաստանը, և շնորհակալություն հայտնեցին աջակցության համար:

 «Genealogy» խմբի անդամները եզրափակիչին վեցերորդ համարի ներքո կկատարեն «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը: Ի դեպ, հեղինակավոր Guardian-ը կանխատեսում է, որ մրցույթում հաղթելու է հենց մեր երկիրը:

60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 40 երկիր, եզրափակիչում են նրանցից 27-ը: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին Հայաստանի ժամանակով 23:00-ին: Այն հնարավոր կլինի դիտել Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]