Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել 
Ցուսիմայի ճակատամարտի զոհերի հիշատակին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Կրոնշտադտ վարչական շրջան, մասնակցել Ցուսիմայի ծովամարտի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հարգանքի տուրք են մատուցել Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակին: Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 1905 թվականին տեղի ունեցած Ցուսիմայի ծովամարտը ռուսական նավատորմի համար ճակատագրական եղավ: Ներկաներին ուղղված իր խոսքում Սանկտ Պետերբուգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նկատել է, որ թեև սա ռուսական նավատորմի ողբերգական, սակայն միևնույն ժամանակ նաև ամենահերոսական էջերից մեկն է: Նա համոզմունք է հայտնել, որ նավաստիների նոր սերունդը, խոնարհումով հիշելով իր հերոսներին, կշարունակի բարձր պահել ռուսական նավատորմի պատիվը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ