Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո

Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի 
ներքո

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «6 երգիչ, 6 ճակատագիր, բայց մեկ պատմություն»,-նշել է նա:

Բացի այդ, հայտնի են դարձել մրցույթի եզրափակիչ անցած բոլոր երկրները: Ըստ երկու կիսաեզրափակիչների տվյալների՝ եզրափակիչ են անցել նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: Այս տարի առաջին անգամ երգի համաեվրոպական մրցույթին կմասնակցի նաև Ավստրալիա աշխարհամասի ներկայացուցիչը:

«Genealogy» խմբի անդամները եզրափակիչին կկատարեն «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը:

60-րդ հոբելյանական «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]