Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությանը

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Ավետիսյանների ընտանիքի 
սպանության քննությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս իրավապահներն ինտենսիվ աշխատում են, որպեսզի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետևանքով առաջացած իրավիճակում գտնեն տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքներն, այլ նաև՝ մոտեցումներն ու ակնկալիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Կոստանյանը բնական է համարում, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակության ընդգծված ուշադրությունը: «Ես նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և արդարացիոներ պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Նա ընդգծեց, որ գործի քննության վերաբերյալ կարող է ընդամենն ասել, որ այս պահի դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և քայլեր են ձեռնարկվում ստեղծված իրավիճակում գտնել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համահունչ տարբերակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]