Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Genealogy»-ի կատարումը «Եվրատեսիլ-2015»-ում. ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Genealogy»-ի կատարումը «Եվրատեսիլ-2015»-ում. ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ երկրորդ համարի ներքո:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի անդամները ավստրիական բեմում կատարեցին «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը:

Երաժշտական տոնի հանգուցալուծմանը հաշված րոպեներ են մնացել. առջևում քվեարկությունն է, և շուտով հայտնի կդառնա՝ արդյոք Հայաստանը հանդես կգա եզրափակչում և կպայքարի հաղթական դափնիի համար: Մրցույթին շարունակում են ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևել միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Հանրային հեռուստաընկերությամբ մրցույթը մեկնաբանում են հաղորդավար Էրիկ Անթառանյանը և երգիչ, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից Արամ Mp3-ը: Հայ օգտատերերն այժմ քննարկում են հայկական խմբի ելույթը: 

60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցում է 40 երկիր: Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ են ունենում հետևյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:

 «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: «Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]