Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանի երաժիշտ-կատարողների  «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, մայիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնի բացման համերգը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ավստրալիայի և  Գերմանիայի ներկայացուցիչները: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը: Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության  աջակցությամբ: 

Փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք համերգներ՝ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Միջոցառումը կեզրափակվի մայիսի 31-ին: Պատանի տաղանդների հետ հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մայիսի 28-31-ն անցկացվող փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ