Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետ կսահմանվի 2016-ի հունվարի 1-ը

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետ կսահմանվի 2016-ի 
հունվարի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու ժամանակացույցը ՀՀ կառավարությունը կերկարաձգի՝ 2015 թվականի հուլիսի 1-ից այն սահմանելով 2016 թվականի հունվարի 1-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում: Նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ։ Համաձայն գործող օրենքի, 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման: Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կառուցված է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը, որը ավարտին կհասցվի և ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, ընդ որում ներկայումս իրականացվում է նաև թվային հեռարձակում, որը հասանելի է ՀՀ բնակչության 90 տոկոսին:

«Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող` անալոգային հեռարձակումից թվային հեռարձակմանն անցումը վեց ամսով երկարաձգելը հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում սոցիալական ծրագրի մոտեցումները և միևնույն ժամանակ անալոգայինից թվային հեռարձակմանը անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական: Այն հնարավորություն կտա նաև ապահովել հանրության առավել արդյունավետ իրազեկում»,- նշված է հիմնավորման մեջ:

 

Լուսանկարը`  Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կայքի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]