Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն ամեն ինչ արել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա. Երվանդ Զախարյան

Կառավարությունն ամեն ինչ արել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա. 
Երվանդ Զախարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար արտադրող ընկերությունների հայտը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մի քանի գործոնով է պայմանավորում: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ը որոշակի պատճառներով լուրջ վնասներ է կրել և իրավիճակը ստիպում է գնալ սակագնի բարձրացման ճանապարհով:

«Ատոմակայանի աշխատանքների չնախատեսված դադարի, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտումների հետևանքով Հայաստանի էլեկտրական ցանցերը լուրջ կորուստներ է ունեցել: Եվ պետք է ասեմ, որ այս պատճառներից որևէ մեկի համար ՀԷՑ-ը պատասխանատու չէ: Այո, այդ վնասներն առաջացել են նաև վատ կառավարման արդյունքում, սակայն հստակ չափանիշներ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե որքան են կազմել վնասները վատ կառավարման արդյունքում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նոր հայտ է ներկայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Այդ քայլին ստիպել են գնալ նաև վերջին շրջանում փոխարժեքի տատանումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Զախարյանը:

Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի էլեկտրաէներգիան չթանկանա, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից: «Թե որքանով վերջնական արդյունքում կթանկանա էլեկտրաէներգիան, կորոշի Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց և հիմնավորումները քննարկելուց հետո»,- նշեց նախարարը:

Երվանդ Զախարյանը նշեց, որ բոլոր երկրներում էլ էլեկտրաէներգիայի սակագները պարբերաբար վերանայվում են, և դա նորմալ գործընթաց է: Նրա գնահտմամբ՝ սակագները Հայաստանում ևս պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ վերանայվեն:

Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերովՀայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ների հաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]