Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ սահմանախախտը 15 տարի կմնա ադրբեջանական բանտում

Հայ սահմանախախտը 15 տարի կմնա ադրբեջանական բանտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանը հատած և ադրբեջանական կողմում գերի ընկած Արսեն Բաղդասարյանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչիհամար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ,ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]