Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչներն արդար և թափանցիկ ընտրութուններ են ակնկալում Արցախում


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչները վստահ են, որ խորհրդարանական հերթական ընտրություններն Արցախում անցնելու են արդար ու թափանցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ իրենց հետ Արցախ են ժամանել ընտրական գործընթացի փորձագետներ: «Մենք այստեղ և ԱՄՆ-ում մասնակցել ենք մի շարք ընտրությունների: Մասնավորապես, նախորդ անգամ մասնակցել ենք այստեղ անցկացված նախագահական ընտրություններին, որի ժամանակ էլ, մեր համապատասխան մասնագետների պատրաստած ռեպորտաժի հիման վրա ներկայացրել են մեր առաջարկությունները` նկատված կազմակերպչական խնդիրների վերաբերյալ»,- նշել է Նարեկ Կիտսինյանը:

Թերեզա Երիմյանի խոսքով, նշված խնդիրներն այնքան էլ էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների կազմակերպման և անցկացման համար: «Այնուամենայնիվ, մեր նշած առաջարկությունները, որոնք տեղ են գտել այս ընտրությունների կազմակերպման գործընթացում, հնարավորություն են ընձեռել առավել սահուն ու կատարելագործված դարձնել ընտրական գործընթացի կազմակերպումը: Համոզված ենք, որ այդ ամենի արդյունքում խորհրդարանական հերթական ընտրություններն Արցախում անցնելու են արդար ու թափանցիկ»,- ընդգծել է նա:

Մայիսի 3-ին Արցախում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին դիտորդական ռաքելություն իրականացնելու համար Արցախում են Ամերիկայի Հայ դատի Արևմտյան հանձնախմբի ներկայացուցիչներ Նարեկ Կիտսինյանը և Թերեզա Երիմյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ