1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրատվամիջոցները կորցնում են իրենց վստահությունը հասարակության շրջանում. Աստղիկ Ավետիսյան

Լրատվամիջոցները կորցնում են իրենց վստահությունը հասարակության 
շրջանում. Աստղիկ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը վերջին տարիներին անկում է գրանցել: Դա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ ընթերցողները թեմային ծանոթանալու նպատակով ստիպված են լինում տարբեր լրատվամիջոցների արձագանքներին հետևել, քանի որ մեկ լրատվամիջոցը բավարար չէ թեմայի շուրջ պատկերացում ձևավորելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը: Նրա խոսքով` լրատվամիջոցի նկատմամբ վստահության աճ կտեսնենք այն պարագայում, եթե լրագրողը փորձի բազմակողմանիորեն ներկայացնել տեղեկատվությունը:

«Եթե հեռուստատեսությունում դեռևս փորձում են ճշգրտել տեղեկատվությունը, մինչ այն հրապարակելը, ապա էլեկտրոնային մամուլում վիճակը շատ ավելի վատ է: Այս խնդիրն ամբողջ աշխարում է: Ողջ աշխարհում ձևավորվել է «թիթեռնիկային» ժուռնալիստիկա, ինչն այն բանի հետրևանք է, որ լրատվամիջոցները չեն ցանկանում ժամանակ և ռեսուրսներ տրամադրել` թեմայի հետաքննության, վերլուծության համար»,- ասաց նա: Աստղիկ Ավետիսյանի կարծիքով` լրատվամիջոցների նկատմամբ վստահության անկումը պայմանավորված է նաև նրանով, որ լրատվական դաշտում չկան մարդիկ, ում երիտասարդ լրագրողները կցանկանային նմանվել, իսկ հասարակության շրջանում էլ չկան «լեգենդներ»  լրագրողների մասին:

Խոսելով Հայաստանում մամուլի ազատության մասին` փորձագետը նշեց, որ հայաստանյան ԶԼՄ-ները այսօր գտվում են մասամբ ազատ լրատվամիջոցների սահմանագծում. ասել, որ սահմանափակումներ կան, ճիշտ չի լինի, սակայն ազատությունն էլ միանշանակ չէ: «Մի քանի օր առաջ հրապարակվեց «Freedom House» կազմակերպության զեկույցը, որտեղ Հայաստանը մեկ նիշով բարելավում է ունեցել: Մյուս կողմից, մամուլի ազատության ցուցանիշով առաջ ենք Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Ադրբեջանից:  Կարծես թե մենք հայտնվել ենք ազատ և ոչ ազատ մամուլ ունեցող երկրների սահմանագծում»,- ընդգծեց Ավետիսյանը:

Իրավիճակի բերալավման համար նա ոլորտի աշխատակիցներին խորհուրդ տվեց հանդուրժող լինել և համախմբված աշխատել:

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն այն օրն է, երբ աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]