Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրիում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը

Գյումրիում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը

ԳՅՈՒՄՐԻ, 1  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում  արձանների թիվն ավելացավ ևս մեկով: Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը: Ի դեպ, այս փողոցը Սայաթ-նովայի անունով կոչվել է երգչի 250 ամյակին:  Արձանը բրոնզաձույլ է: Այն ստեղծվել է Գյումրու քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Արձանը քանդակելիս հաշվի է առնվել նաև տարածքը. այն պատրաստվել է այն չափերով, որ չխանգարի մեքենաների տեսանելիությանը:

Արձանի ստեղծման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արձանի հեղինակ քանդակագործ Արտուշ Պապոյանը՝ արձանn ավելի շատ ներկայացնում է պոետ և ոչ գուսան Սայաթ-Նովայի կերպարը, այդ է պատճառը, որ քամանչան կողքին է դրված, իսկ ձեռքին փետուրն ու թուղթն է: «Քանդակը հեշտ տրվեց: Ընդհանուր առմամբ, երբ մի բան հոգով ես անում, ամեն ինչ շատ հարթ է ընթանում»,-նշեց Արտուշ Պապոյանն ավելացնելով, որ քանդակի համար ընդանուր պահանջվել է 2 ամիս ժամանակ:

Արձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին  Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը,   մարզային ու քաղաքային  կառույցների աշխատակիցները« գյումրեցիներ: Արձանի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետին և քանդակի հեղինակին:

Սայաթ-Նովայի արձանը տեղադրված է  Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող «Կըլկլան»-ի տեղում, որը հետագայում, Աբովյան ճեմափողոցի վերանորոգումից հետո, կտեղադրվի այդ փողոցում: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]