Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/10. Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա»-ն գլխավորում է աղյուսակը

Երևանյան բեսթսելեր 3/10. Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա»-ն գլխավորում է 
աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի նոր գիրքը: «Գյուլունյա»-ն վիպակ է ննջող, բայց չմեռնող հիշողության մասին, որ պատմության բեռն ու բարդույթը հաղթահարելու գրավականն է: Գիրքը 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը վերապրած կնոջ և նրա ընտանիքի պատմությունն է:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

«Սասնա Ծռեր» չորրորդ հորիզոնականում է: Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինն ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»  հինգերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած«Մատյան ողբերգության. Տաղեր» ժողովածուն:

Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, յոթերորդ հորիզոնականում է:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

«Անտարես» հրատարակչությունը վերահրատակել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» սիրված և սկանդալային գիրքը: Երկհատոր ստեղծագործությունը բեսթսելերի իններորդ հորիզոնականում է:

Ջորջ Օրուելի  «1984» վեպը եզրափակում է աղյուսակը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր Մարգարիտ Եսայան «Գյուլունյա» Անտարես 103
2 +2 Անրի Վեռնոյ «Մայրիկ» Առ Էդիթ 15
3 -1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 15
4 նոր «Սասնա Ծռեր»

Էդիթ

Պրինտ

15
5 * Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» Անտարես 10
6 -5

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության. Տաղեր»

Զանգակ 10
7 *

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ

Պրինտ

9
8 -1 Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» Անտարես 8
9 *

Հովիկ Չարխչյանի

«Սուլամիթա. Սևակի մեծ սերը»

Անտարես 8
10 * Ջորջ Օրուելի «1984» Անտարես 8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]