Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը փաստաթղթեր նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը փաստաթղթեր նվիրաբերեց Հայոց 
ցեղասպանության թանգարանին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ ու ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, ապա, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղկցությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան` դիտելու նորաբաց ցուցադրությունը: Նրան ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունը` կազմակերպիչների հստակ ծրագրված գործելաոճի նկարագրումից մինչև սպանդի իրականացման փաստացի ապացույցները:

Պոլտավչենկոն փաստաթղթեր նվիրաբերեց թանգարանին: Այդ փաստաթղթերում զետեղված են Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին Սանկտ Պետերբուրգում (այն ժամանակ Պետրոգրադ) օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկություններ։ Նահանգապետը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում` նշելով. «Շատ տպավորված եմ այցելությունից և կիսում եմ հայ ժողովրդի ցավը` այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչությանկոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքականկառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այսիրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղհայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես«հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համարպատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեինՕսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլկազմակերպություններ:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]