1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գվարդիոլան խոստովանում է` խաղը փոխվեց Մխիթարյանի խաղադաշտ դուրս գալով

Գվարդիոլան խոստովանում է` խաղը փոխվեց Մխիթարյանի խաղադաշտ դուրս 
գալով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կարծիքով, հենց Հենրիխ Մխիթարյանի փոփոխությունն էր, որ փոխեց ամբողջ հանդիպման ընթացքը:

«Մենք արեցինք հնարավոր ամեն բան, ինչ կարող էինք: Անձամբ գոհ եմ իմ թիմից: Խաղում խնդիրներ ստեղծվեցին, երբ  փոխարինման դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը: Սա Լավագույն հանդիպումն էր, որ տեսել եմ «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի միջև: Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին եւ հաջողություն եմ մաղթում եզրափակիչում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի խոսքը մեջ է բերում «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, բայց փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին: Փոխարինման դուրս գալուց հետո հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նրա փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը: Խփած գնդակից հետո դորտմունդցիները սկսեցին տիրել խաղային իրավիճակին: Ի վերջո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց: Նշանակված 11-մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները:

 Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին, որտեղ կմրցի «Արմինիա»- «Վոլֆսբուրգ» զույգը: Իսկ ահա գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին Բեռլինի «Օլիմպիա» մարզադաշտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]