Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին

Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ռմբակոծության հետևանքով ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին, որը գտնվում է Ժդեյդե շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը: Համացանցում տարածվել են ավերված եկեղեցու լուսանակարները:

Ավելի վաղ Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան: Խոսնակը նաև նշել էր, որ թաղամասում նաև ասորիների, մարոնիտների եկեղեցիներ կան, իսկ բնակիչներ գրեթե չկան:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է սիրիական կառավարական ուժերի և տարբեր զինված խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև այժմ շարունակվում են: Սիրիական հակամարտության ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

Լուսանկարը` inews 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]