Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Արազ Օզբիլիսը վիրավորված է իրեն ապրիլի 24-ին թիմից հեռացրած թուրք մարզչից


ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին հենց ապրիլի 24-ին հեռացրել են «Սպարտակ»-ի մարզումից: «Պաշտոնական տեղեկատվության համաձայն ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ: Բայց դա նրանից է, որ ակումբն է այդպես ներկայացնում: Ես վաղուց արդեն վերականգնվել եմ և պատրաստ եմ խաղին 100 տոկոսով: Նորմալ է, որ ես պետք է մարզավիճակ ձեռք բերեմ, բայց ինձ դա անելու հնարավորություն չեն տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օզբիլիսի խոսքը մեջ է բերում Sport-express կայքը:

Հայ կիսապաշպանը շեշտել է նաև, որ ինքը հանձնել է բոլոր թեստերը, և ստացված արդյունքները դրական են: ««Ինձ առողջ ֆուտբոլիստներ են հարկավոր»,- կրկնում է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը: Չի ուզում մարզումներ անցկացնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ: Այդ իսկ պատճառով ինձ ուղարկեց երկրորդ թիմ»,-ասել է նա:

«Ես չեմ ուզում խաղալ մի մարզչի համար, ով այս կերպ է վերաբերվում ինձ հետ: Նա չի ուզում, որ ես մարզվեմ և խաղամ: Ես ամբողջ տարին  անընդմեջ աշխատեցի, հաշվում էի օրերը, բայց ինձ արգելում են խաղալ: Չեմ խնդրում, որ ինձ միանգամից հիմնական կազմում ընդգրկեն, ոչ, բայց ուզում եմ մարզվել թիմի հետ, որ արագ մարզավիճակ ձեռք բերեմ»,-առանձնացրել է Օզբիլիսը:

Խոսելով այն մասին, թե, ըստ Օզբիլիսի, ինչը կարող է նման վարմունքի պատճառ դառնալը հայ կիսապաշտպանը մասնավորապես ասել է. «Հնարավոր է, դա նրանից է, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք...Հենց ապրիլի 24-ին էլ Մուրադ Յակինն ասաց, որ ինձ ուղարկում են երկրորդ թիմ»:

Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսն այս մրցաշրջանում չի խաղացել ոչ մի խաղում: Նա ապաքինվում էր ծնկի վնասվածքից, որն, ի դեպ, վաղուց արդեն ապաքինված է:

Լուսանկարը`"СЭ"




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ