Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն հնարավոր է մասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին

ՀՀ-ն հնարավոր է մասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային 
ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է մասնակցել Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին: «Արմենպրես» հաղորդմամբ՝ ՀՀ-ի մասնակցության հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:

«Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է հանդիսանում երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, ինչպես նաև ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար: «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 երկրներ արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը»,- ասված է կառավարությանը ներկայացված նախագծի  հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը որպես միջազգային հարթակ, ինչպես նաև Հայաստանի պարբերաբար մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին (Աիչիյում /Ճապոնիա/ կայացած Էքսպո 2005, Շանհայում /Չինաստան/ կայացած էքսպո 2010 և Յոսույում /Կորեա/ կայացած Էքսպո 2012, Մոսկվայում /Ռուսաստան/ կայացած Պրոդէքսպո 2014/2015), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում տվյալ միջոցառմանը ՀՀ մասնակցությունը:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու և այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով, նախատեսվում է գլխավոր հանձնակատար նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարին, իսկ միջոցառման մասնակցության ազգային օպերատոր` Հայաստանի զարգացման հիմնադրամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]