Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինական ամենախոշոր թերթերից մեկը հրապարակել է ԼՂՀ Նախագահի հարցազրույցը

Արգենտինական ամենախոշոր թերթերից մեկը հրապարակել է  ԼՂՀ Նախագահի 
հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ամենախոշոր Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հարապարակել է արգենտինացի լրագրող Մարսելո Կանտելմիի հարցազրույցը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ, որում, նա անդրադարձել է, մասնավորապես, Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին: 

«Մենք ձգտում ենք վերջապես միանալ Հայաստանին: Մենք ապրում ենք այդ բուռն ցանկությամբ: Բայց դեռ չի եկել դրա ժամանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ Նախագահը խոսել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ նշելով, որ ինքը տեղյակ չէ՝ արդյոք Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, թե ոչ, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը օգնում է ղարաբաղյան ուժերին: «Մեր սպաները պարբերաբար վերապատրաստվում են իրենց ռուս գործընկերների հետ»,- նշել է նա:- «Մեզ մտահոգում է ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս հարևան և ոչ հարևան երկրները, այդ թվում` Իսրայելը, որոնք կարող են զենք վաճառել բացարձակապես վտանգավոր պետությանը»:

Լրագրողը Նախագահի կարծիքն է հարցրել այն ֆուտբոլային ակումբների վերաբերյալ, որոնք իրենց շապիկների վրա կրում են «Ադրբեջան» անվանումն՝ ինչպես, օրինակ, Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Նույն առաջարկն արվել էր նաև «Սան Լորենցո»-ին, սակայն ֆուտբոլային ակումբը մերժել է»,- հավելել է լրագրողը: Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ եթե ակումբն իմանար, որ կրում է ֆաշիստական երկրի գովազդը, որը ոտնահարում է մարդու իրավունքները, կդադարեր այդպես վարվել: 

Լրագրող Մարսելո Կանտելմին այն լրագրողներից է, ում անունը 2013 թվականի օգոստոսին հայտնվել է Ադրբեջանի այն մարդկանց սև ցուցակում, ում արգելվում է այլևս Ադրբեջան մուտք գործել:

Ավելին, ամեն անգամ երբ նա հայկական թեմայով հոդված է գրում Արգենտինայում, Ադրբեջանի դեսպանանտունը ճնշումներ է գործադրում թերթի խմագրության վրա` դրանք գրաքննության ենթարկելու պահանջով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]