Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

DEMYC-ի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամներն ապրիլի 25-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, այնուհետև եղևնի են տնկել հիշատակի ծառուղում և ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպական ամենահին ու ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկը՝ DEMYC-ը, ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ այս երիտասարդները տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անձինք են, ապագա քաղաքական գործիչներ։ Եվ կարևոր է, որ նրանք հնարավորինս շատ տեղեկացված լինեն ՀՀ արտաքին քաղաքականությանը, մեր առաջնահերթություններին։ 

DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ընդգծել է, որ իրենք Հայաստանում են՝ ոչ միայն ամրապնդելու Եվրոպայի արևմտյան և արևելյան հատվածների միջև կապը, այլև Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին և այն կազմակերպությանը, որ հյուրընկալել է իրենց՝ ՀՀԿ երիտասարդական կառույցին։ Խավիեր Ուրտադո Միրան նշել է նաև, որ ավելի քան 1 միլիոն երիտասարդներ այսօր հետևում են DEMYC-ին, կիսում նրա գաղափարախոսությունը, և իրենց կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերն ու հայտարարությունները կհասնեն բոլոր այդ երիտասարդներին։

DEMYC-ի ներկայացուցիչներն ապրիլի 25-ին Երևանում ունեցել են նաև պաշտոնական հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ապրիլի 23-26-ը Հայաստանում անցկացվում է DEMYC-ի խորհրդի հավաքը։ Այն Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am