Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցել է երկիրի նախագահ Տաբարե Վասկեսը

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը 
մասնակցել է երկիրի նախագահ Տաբարե Վասկեսը

ՄՈՆՏԵՎԻԴՈ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությանը Մոնտեվիդոյում մասնակցել է Ուրուգվայի ողջ քաղաքական էլիտան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, միջոցառմանը մասնակցել են երկրի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ  Ռաուլ Սենդիկը, նախկին նախագահ Խոսե Մուխիկան: «Հայոց ցեղասպանությունը մարդկային տեսակի ամենասարսափելի քայքայումն է, ամենահրեշավոր քայլը»,-իր ելույթում շեշտել է Ռաուլ Սենդիկը:  

Հիշատակի միջոցառման ժամանակ բարձրաստիճան հյուրերը խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին եւ քննադատել Թուրքիայի ժխտողական կեցվածքը: Ուրուգվայն առաջին պետությունն է աշխարհում, որ 1965թ. Ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:



Լուսանկարները` Արփի Հոչաչանյանի ֆեյսբուքյան էջի




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]