Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կոչ է անում ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային թիմի անդամ Դանի Ալվեսը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բարսելոնայում բնակվող հայազգի գործարար Արման Մայիլյանը հրապարակել է լուսանկարների շարք, որտեղ աշխարհահռչակ ֆուտբոլիստը` Դանիե Ալվեսը և մի շարք հայտնի մարզիկներ իրենց ձեռքում պահած ունեն «Թուրքիա, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը» գրառումը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածները միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկուսուկես միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ., իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրոխորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, այլ հեղինակավոր կազմակերպություններ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]