Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրն արդեն հայրենիքում է

Շառլ Ազնավուրն արդեն հայրենիքում է

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նա րոպեներ առաջ ոտք դրեց հայկական հողին: Ազնավուրը Հայաստան է եկել ռուսաստանյան շրջագայություններից հետո: Երգիչը ելույթ էր ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:  

Ազնավուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե իրեն լավ է զգում: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նա շատ կարևոր պահի է եկել Հայաստան, երգիչը նկատեց. «Ամեն օր էլ պետք է, որ երկրների նախագահները գան Հայաստան»: Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Ազնավուրն ընդգծեց. «Ոչ շատ բան: Պետք է որ փոխվի, բայց դա չի լինում»:

Շառլ Ազնավուրը լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին անպայման ժամանելու է Երևան, որպեսզի մասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված միջոցառումներին:

«Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է»,- ասել էր Ազնավուրը: 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]