Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի եւ աշխարհի եկեղեցիներում հնչում են զանգերի 100 ղողանջներ

Հայաստանի եւ աշխարհի եկեղեցիներում  հնչում են զանգերի 100 ղողանջներ

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և աշխարհասփյուռ համայնքներում Հայ առաքելական եկեղեցիներում, ինչպես նաեւ քույր եկեղեցիներում ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, հնչում են զանգերի 100 ղողանջները: Այնուհետև կլինի լռության մեկ րոպե:

Խորհրդանշական այս արարողությունը հաջորդում է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարաղությանը:  Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր հռչակվեց ապրիլի 24-ը` ի «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հայոց ցեղասպանության նահատակաները, որոնք ընկան վասնո հավատո և վասն հայրենյաց, հռչակվեցին սրբեր: Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության կդրվի Ծիծեռնակաբերդում:

100 ղողանջ են հնչեցնում Բուենոս Այրեսի եկեղեցիներից մինչև Փարիզի Աստվածամոր տաճար: 

yerkirmedia on livestream.com. Broadcast Live Free

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]